Անգլիական թիմերը հետաքրքրված են «Բարսելոնայի» կիսապաշտպանով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն հայտնվել է անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ «Վեսթ Հեմը» և «Վուլվերհեմփթոնը» պատրաստ են 21-ամյա կիսապաշտպանի համար առաջարկել մոտ 30 միլիոն եվրո մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։

Չնայած Պրեմիեր Լիգայի թիմերի հետաքրքրությանը, Կասադոն ցանկանում է շարունակել կարիերան «Բարսելոնայում»։ Ֆուտբոլիստը մտադիր է պայքարել մեկնարկային կազմում տեղ գտնելու համար, չնայած դեռևս կայուն խաղային պրակտիկա չունի։

Անցած մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։ Իսպանացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։