Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռենատո Վեյգան կարող է այս ամռանը փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Աղբյուրի տվյալներով՝ 22-ամյա պորտուգալացին համաձայնության է եկել իսպանական «Վիլյառեալի» հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ, և ակումբները շարունակում են քննարկել տրանսֆերի գումարը։
Լոնդոնյան ակումբը խաղացողին գնահատում է 40 միլիոն եվրո, մինչդեռ իսպանական կողմը ակնկալում է պահպանել 35 միլիոն եվրոյի սահմաններում։
Ավելի վաղ Ռենատո Վեյգայի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել Մադրիդի «Ատլետիկոն»։
Պորտուգալացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է Թուրինի «Յուվենտուսում», բոլոր մրցաշարերում մասնակցելով 15 խաղի և կատարելով մեկ գոլային փոխանցում։