«Բարսելոնան» հետաքրքրված է «Ինտերի» առաջատարներից մեկով

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի հետ պայմանագիր կնքելով, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները մտադիր են 26-ամյա իտալացու տրանսֆերի գործարքն ավարտին հասցնել 2026 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

2024/25 մրցաշրջանում Բաստոնին բոլոր մրցաշարերում անցկացրած 57 խաղում խփել է 2 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Իտալացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։