Հարձակվող Կայ Հավերցը վնասել է ծունկը։ Եթե բժիշկների կանխատեսումը բացասական լինի, ապա «Արսենալը» ստիպված կլինի դուրս գալ տրանսֆերային շուկա նոր հարձակվողի համար։
Telegraph-ը հրապարակել է Հավերցի կորստի հետ կապված իրավիճակի վերաբերյալ գրառում։ Այնտեղ ասվում է, որ տրանսֆերային շուկա դուրս գալիս «Արսենալը» կքննարկի վարձակալության տարբերակներ կամ էժան խաղացողների տարբերակներ, որոնց պայմանագրերը շուտով լրանում են։
Սակայն, նախ «Արսենալը» ցանկանում է իմանալ Հավերցի կանխատեսումը։ Եթե խաղացողին ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ են պետք վերականգնվելու համար, ապա շուկա դուրս գալըանխուսափելի կլինի։
Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալը» 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։