Ադրիեն Ռաբիոն կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Ադրիեն Ռաբիոն կարող է հեռանալ «Մարսելից»՝ թիմակցի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Ֆրանսիացի կիսապաշտպանը կորցրել է գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբիի վստահությունը, ինչի հետևանքով նրա ապագան ակումբում կասկածի տակ է։

Իտալական մամուլի տեղեկություններով, Ռաբիոյի հնարավոր նոր կանգառը «Միլանն» է, որտեղ աշխատում է Մասիմիլիանո Ալեգրին՝ խաղացողի նախկին մարզիչը «Յուվենտուսում»։ Ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերով, և արդեն ուսումնասիրվում է գործարքի իրականացման տարբերակը։ «Գործողությունը բարդ է, բայց հնարավոր», – նշել է լրագրող Օրացիո Ակոմանդոն։

Նշենք, որ Ա Սերիայի նոր մրցաշրջանը մեկնարկում է այս շաբաթվա վերջին։