«Պլիմութ Արգայլի» նախկին մարզիչ Ուեյն Ռունին խոսել է «Նյուքասլում» հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ կապված իրավիճակի մասին, հաշվի առնելով, որ խաղացողը հրաժարվել է խաղալ ակումբի կազմում և պնդում է իր տրանսֆերի վրա։
«Մարզվելուց հրաժարվելը նրա համար շատ ավելի դժվար կդարձնի խաղադաշտ վերադառնալը։ Դա վստահության խնդիր է. նա սխալ ճանապարհով է գնում։ Հնարավոր է՝ նա վատ խորհուրդներ է ստանում… Ակումբը, որը փորձում է նրան պայմանագիր կնքել, այս դեպքում՝ «Լիվերպուլը», պետք է մտածի. սա՞ է այն խաղացողը, որին նրանք ուզում են։
Երբ ես այդ ժամանակ խնդրեցի հեռանալ, ես երբեք չեմ հրաժարվել մարզվելուց կամ խաղալուց։
Այսօր խաղացողները ամեն ինչ տալիս են ակումբի և երկրպագուների համար, և մենք տեսնում ենք մեկ այլ խաղացողի, որը հրաժարվում է խաղադաշտ դուրս գալ՝ իր պայմանագրի ժամկետը լրանալուց ևս երեք տարի և շաբաթական 100,000 ֆունտ ստեռլինգից ավելի աշխատավարձով։ Դուք չեք կարող դա անել», – Ռունիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։