Մադրիդի «Ռեալում» բանակցային դժվարություններ են առաջացել հարձակվող Վինիսիուս Ժունիորի նոր պայմանագրի շուրջ, գրում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գործընթացը փակուղի է մտել դեռ մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները մերժել են ակումբի առաջարկը։ Վինիսիուսի կողմը նպատակ ուներ նրա տարեկան աշխատավարձը հասցնել 20 միլիոն եվրոյի, որը բոնուսներով կարող էր աճել մինչև 30 միլիոնի։ «Արքայական ակումբը» պատրաստ էր առաջարկել ընդհանուր 20 միլիոն, ինչը չի բավարարել խաղացողի գործակալներին։
Վինիսիուսի ներկայացուցիչները որոշել են սպասել առնվազն մեկ մրցաշրջան և գնահատել իրավիճակը։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանալու է 2027 թվականի ամռանը։