«Բավարիայի» դեմ հանդիպումը կարող է վերջինը լինել Խավի Սիմոնսի համար «Լայպցիգում»

«Լայպցիգի» հարձակվողական կիսապաշտպան Խավի Սիմոնսը պատրաստվում է ակումբի փոփոխությանը։ Հոլանդացին մի քանի շաբաթ է, ինչ սպասում է «Չելսի» տեղափոխվելուն։

Չնայած խաղացողը արդեն հոգեպես Լոնդոնում է, «Ռեդ Բուլզի» մարզչական շտաբը պլանավորում է նրան մեկնարկային կազմում ընդգրկել ուրբաթ օրը կայանալիք Բունդեսլիգայի բացման խաղում «Բավարիայի» դեմ, հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Դրանից կարճ ժամանակ անց, 22-ամյա ֆուտբոլիստի «Չելսի» տեղափոխությունը, ենթադրաբար, կավարտվի։ Խավի Սիմոնսը համաձայնության է եկել լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի պայմանների շուրջ և չի ցանկանում դիտարկել կարիերան շարունակելու այլ տարբերակներ։