Ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, որի իրավունքները պատկանում են «Ռեալ Մադրիդին», կարող է տեղափոխվել Անգլիա։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է մոտ 80 միլիոն եվրո հատկացնել ֆուտբոլիստի ձեռքբերման համար։
Ֆրանսիացին «Արքայական» ակումբի շարքերը համալրել է 2021 թվականին։ Կիսապաշտպանի և իսպանական գրանդի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2028/29 մրցաշրջանի ավարտին։