«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է բաց թողնել օգոստոսի 23-ին «Կրեմոնեզեի» դեմ կայանալիք 2025/26 մրցաշրջանի Ա Սերիայի առաջին տուրի հանդիպումը, վնասվածքի պատճառով։
Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա պորտուգալացին սրունքի մկանի վնասվածք է ստացել Իտալիայի գավաթի 1/32 եզրափակչի «Բարիի» դեմ խաղում (2-0)։
2024/25 մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում խփել է 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։