Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կարող է շարունակել իր կարիերան մեկ այլ ակումբում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա սենեգալցու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Աստոն Վիլան»։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Բավարիան»։

2024/25 մրցաշրջանում Ջեքսոնը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում խփել է 13 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։