«Նյուքասլը» մեկ դեպքում կվաճառի Ալեքսանդր Իսակին

Հարձակվող Ալեքսանդր Իսակի ապագան «Նյուքասլում» մնում է անորոշ։ Շվեդը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ» , բայց «կաչաղակների» ղեկավարությունը չի բաց թողնում հարձակվողին։

Լրագրող Քրեյգ Հոուփի խոսքով՝ ակումբը չի հաստատի Իսակի վաճառքը, մինչև հարձակման գծում չհրավիրի երկու նոր խաղացողի։ Որքան երկար ժամանակ պահանջվի կենտրոնական հարձակվողների հետ պայմանագիր կնքելու համար, այնքան ցածր կլինի Ալեքսանդրի այս ամռանը «Լիվերպուլ» տեղափոխվելու հավանականությունը։

«Նյուքասլը» Իսակի համար պահանջում է ավելի քան 150 միլիոն եվրո։