«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով վարձավճարով է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից», պատմել է, թե ինչ է մտածում «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մասին։ Հուլիսին կատալոնական գրանդին միանալուց հետո անգլիացին խոստովանել է, որ գերմանացի մարզիչը մեծ ազդեցություն է ունեցել իր որոշման վրա։ Համագործակցությունը կտևի առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը. «Բարսելոնան» կունենա խաղացողին գնելու հնարավորություն։
«Ֆլիկը շատ շփվող և անմիջական է, ինչը հատկապես կարևոր է, երբ թիմում այդքան շատ երիտասարդ խաղացողներ կան։ Հրահանգները պետք է հստակ լինեն։ Մարզիչը ցանկանում է, որ թիմը խաղա ավելի լավ, քան նախորդ մրցաշրջանում, և ես հավատում եմ մեր հաջողությանը։ Ֆլիկը բացառիկ մասնագետ է, ով գիտի, թե ինչպես աշխատել բացառիկ խաղացողների հետ», – Barca News-ին տված նոր հարցազրույցում ասել է Ռեշֆորդը։
Լա Լիգայի մրցաշրջանի առաջին տուրում «Բարսելոնան» 3-0 հաշվով հաղթել է «Մալյորկային»։