«Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին կարող է լքել ակումբը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական «Գալաթասարայը» պաշտոնական առաջարկ է արել «Քաղաքայիններին» 30-ամյա շվեյցարացու տրանսֆերի վերաբերյալ։
Լրագրող Ռոբ Դոուսոնը պնդում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել Ականջիին Թուրքիա, բայց միայն այն դեպքում, եթե ակումբը գոհ լինի առաջարկվող գումարից։
Ականջին անգլիական գրանդի կազմում խաղում է 2022 թվականից։ Անցյալ մրցաշրջանում նա մասնակցել է բոլոր մրցաշարերի 40 խաղի և կատարել երկու գոլային փոխանցում։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 28 միլիոն եվրո։