Լուկա Մոդրիչը դիմել է «Միլանի» երկրպագուներին

«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դիմել է ակումբի երկրպագուներին։

«Միլանը» Իտալիայի գավաթի խաղարկության առաջին փուլում հաղթել է «Բարիին» (2-0) անցյալ շաբաթավերջին։ Մոդրիչի համար սա ակումբի կազմում իր առաջին պաշտոնական խաղն էր «Ռեալ Մադրիդից» տեղափոխվելուց հետո։

«Իմ նոր տունը։ Հսկայական շնորհակալություն բոլոր երկրպագուներին «Սան Սիրոյում» ինձ ցուցաբերած ջերմ ընդունելության և հոգատարության համար», – գրել է Մոդրիչը սոցիալական ցանցերում։

«Միլանը» Իտալիայի գավաթի խաղարկության հաջորդ փուլում խաղալու է «Լեչչեի» դեմ։