ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հարցրել են, թե արդյոք նա աջակցում է իր թիմի պաշտպան Աշրաֆ Հակիմիին «Ոսկե գնդակի» համար պայքարում։
«Գիտեմ, որ դուք՝ լրագրողներդ, սիրում եք քննարկել նման թեմաներ։ Դա լավ փորձ էր։ Այնուամենայնիվ, մեր բոլոր ֆուտբոլիստները կենտրոնացած են ակումբի արդյունքների վրա։ Թիմային տիտղոսներ նվաճելը մեր գլխավոր նպատակն է, որի վրա մենք պետք է կենտրոնանանք», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լուիս Էնրիկեն։
2025/26 մրցաշրջանի առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթեց «Թոթենհեմին» և նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։