«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան և Sky Sports-ի վերլուծաբան Գարի Նևիլը վստահ է, որ թիմը հաջող մրցաշրջան է անցկացնելու։
Նրա կանխատեսմամբ՝ Պրեմիեր լիգայի լավագույն եռյակում կտեղավորվեն «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։
«Արդեն ութ տարի է՝ վերլուծաբանի աշխատանք եմ կատարում և ամեն մրցաշրջանի «Յունայթեդին» տեղ եմ տվել լավագույն քառյակում։ Այս անգամ կարծում եմ, որ նրանք կլինեն լավագույն եռյակում։ Ինձ շատ տպավորեց թիմի խաղը «Արսենալի» դեմ։
Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ճիշտ դարպասապահ ձեռք բերի, ապա դա լուրջ ուժեղացում կլինի։ Բացի այդ, եվրագավաթներին չմասնակցելը մեծ առավելություն է թիմի համար», – ասել է Նևիլը։