Գարի Նևիլը հայտնել է, թե ով կհաղթի Պրեմիեր Լիգան 2025/26 մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան և ավագ, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը, իր կանխատեսումն է արել Պրեմիեր Լիգայի 2025/26 թվականների հաղթողի վերաբերյալ։

«Ես կընտրեի «Արսենալը»՝ պարզապես համառությունից ելնելով, բայց իրականում կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կլինի չեմպիոն», – Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Նշենք, որ Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վուլվերհեմփթոնին» (4-0), «Արսենալը»՝ «Մանչեսթեր Յունայթեդին» (1-0)։