«Թուլուզի» կենտրոնական պաշտպան Ժայդե Կանվոն կարող է շարունակել իր կարիերան «Ասթոն Վիլայում»։ Լրագրող Ֆաբրիս Հոքինսի խոսքով՝ «Ասթոն Վիլան» արդեն առաջին առաջարկն է արել «Թուլուզին» 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, սակայն ֆրանսիական թիմը մերժել է։
շՊնդվում է, որ Բիրմինգհեմի թիմը պատրաստվում է նոր առաջարկ անել, մինչդեռ «Թուլուզն» ինքը ցանկանում է 20 միլիոն եվրո վաստակել Կանվոյի վաճառքից։
Կանվոն «Թուլուզի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 21 խաղ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ի փորձագետները պաշտպանի արժեքը գնահատում են չորս միլիոն եվրո։