«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն զրուցել է լրագրողների հետ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Մադրիդյան թիմը վաղը Լա Լիգայի առաջին տուրում մրցելու է «Օսասունայի» հետ, որի գլխավոր մրցավար է նշանակվել Ադրիան Կորդերո Վեգան։
«Մրցաշրջանը մեզ համար նոր է սկսվում։ Կտեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները։ Հուսով եմ՝ մենք ստիպված չենք լինի խոսել մրցավարության մասին։ Չեմ ուզում այդ թեմային անդրադառնալ նախքան ժամանակը», – ասել է Ալոնսոն։