«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա հոլանդացին ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է միանալ «Չելսիին», չնայած «Բավարիայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությանը։
2024/25 մրցաշրջանում Սիմոնսը խաղացել է 33 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։