Վինիսիուս Ժունիորը չի հրավիրվի Բրազիլիայի հավաքական

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է չհրավիրվել Բրազիլիայի ազգային հավաքական առաջիկա խաղերի համար, հայտնում է Ge Globo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշել է Վինիսիուսին չհրավիրել առաջիկա հանդիպումներին։

Նշենք, որ Վինիսիուսը բաց կթողնի Չիլիի դեմ խաղը որակազրկման պատճառով, սակայն Անչելոտտին չի ցանկանում նրան օգտագործել նաև Բոլիվիայի դեմ խաղում։

Նշվում է, որ Անչելոտտին մտադիր է Վինիսիուսին նաև լրացուցիչ հանգիստ տրամադրել։

Բրազիլիան ԱԱ-2026-ի ընտրական փուլի վերջին երկու խաղերը կանցկացնի սեպտեմբերին։

Չիլիի հետ խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, իսկ Բոլիվիայի հետ՝ սեպտեմբերի 10-ին։