Սամիր Նասրի․ «Նա տաղանդ է, որին կարելի է համեմատել Լամին Յամալի հետ»

Նախկին ֆուտբոլիստ Սամիր Նասրին բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» նորեկ հարձակվողական կիսապաշտպան Ռայան Շերկիի խաղը։ 22-ամյա ֆրանսիացին Պրեմիեր լիգայի իր առաջին հանդիպմանը աչքի ընկավ գոլով՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում (4:0)։

Շերկին խաղադաշտ դուրս եկավ 73-րդ րոպեին՝ փոխարինելով հարձակվող Էրլինգ Հալանդին, և ընդամենը ութ րոպե անց խփեց իր առաջին գոլը՝ սահմանելով վերջնական հաշիվը։

«Շերկին տաղանդ է, որին կարելի է համեմատել Լամին Յամալի հետ։ Նա ունի բացառիկ դրիբլինգ։ Հիմա նրա համար կարևոր է ձեռք բերել կայունություն․ այդ դեպքում նա կմտնի լավագույնների շարքը», – Նասրիի խոսքերն է փոխանցում Blue Moon-ը։

Հիշեցնենք՝ Ռայան Շերկին «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել այս ամռան սկզբին՝ «Լիոնից»։