🎥 Նեյմարը լաց է եղել «Սանթոսի» կազմում իր կարիերայի ամենածանր պարտությունից հետո

Բրազիլիայի առաջնության 20-րդ տուրում «Սանթոսը» հյուրընկալեց «Վասկո դա Գամային»։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 6-0 հաշվով։

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ ստանալով դեղին քարտ, որի պատճառով բաց կթողնի «Բահիայի» հետ հաջորդ խաղը։

Նեյմարի համար սա 250-րդն հանդիպումն էր հարազատ ակումբի կազմում և առաջին նման ջախջախիչ պարտությունը կարիերայում։