«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնահատել է թիմի նորեկ Վիկտոր Գյոկերեսի խաղը Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (1-0)։
Սա շվեդ հարձակվողի համար դեբյուտն էր։ Նա խաղադաշտ մտավ մեկնարկային կազմում՝ խաղալով 60 րոպե։
«Նա շատ շատ օգտակար բաներ արեց խաղադաշտում, ես գոհ եմ։ Դատելով մեր բարձր պրեսինգից և մեր պահանջած ռիթմից, մենք ունենք ինչ-որ բանի վրա աշխատելու։
Մանչեսթեր գնալը և մրցաշրջանի առաջին խաղում հաղթելը շատ լավ սկիզբ է», – Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։