«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր մեկնաբանություններով Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0)։
«Շատ կարևոր էր հաղթել այնպիսի մրցակցի դեմ, որն ունի նման աջակցություն տանը։ Ես նայեցի խաղացողների դեմքերին և տեսա, որ նրանք շատ ավելին էին ուզում։ Մենք գիտենք, որ որոշ պահերին կարող ենք շատ ավելի լավ խաղալ։
Կարծում եմ՝ նախքան այստեղ գալս 18 կամ 20 տարի էր անցել այն ժամանակվանից, երբ մենք հաղթել էինք «Օլդ Թրաֆորդում», բայց հիմա մենք գալիս ենք այստեղ, բազմիցս հաղթում ենք և դեռ գոհ չենք։ Մենք պետք է զգույշ լինենք այն թիմի դեմ, որն ունի հարձակման արագություն՝ նման սպառնալիք ստեղծելու համար», – Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։