Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ռոբերտ Լևանդովսկին

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կկարողանա խաղալ Լա Լիգայի հաջորդ տուրում։ Այս մասին հայտնում է AS-ը։

Լեհը ձախ ոտքի ազդրի վնասվածք էր ստացել։ Հաղորդվում էր, որ նա կարող է բաց թողնել մի քանի շաբաթ՝ մինչև Լա Լիգայի երեք խաղ, և կվերադառնա սեպտեմբերի կեսերին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լևանդովսկու վերականգնումն ավելի արագ է ընթանում, քան կանխատեսվում էր։ Ակնկալվում է, որ նա կկարողանա մասնակցել Լա Լիգայի 2-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ խաղին, որը կկայանա օգոստոսի 23-ին։