«Ինտերի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեսին հայտնվել է «Նյուքասլի» դիտակետում։ Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիական ակումբը հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստով, սակայն այս պահին չի նախատեսում պաշտոնական առաջարկ անել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նյուքասլի» առաջնային նպատակն այժմ հարձակվող ձեռք բերելը է։ Ֆրատեսին «Ինտերի» հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի տվյալներով գնահատվում է 35 միլիոն եվրո։
Նշենք, որ վերջերս իտալական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում «ներաձուրիի» մտադրության մասին՝ երկարաձգելու խաղացողի պայմանագիրը։