Ֆրանսիացի պաշտպան Բենժամին Պավարը, որի իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին», կարող է շարունակել իր կարիերան մեկ այլ բարձրակարգ առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին բանակցություններ է վարել կատալոնական «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ՝ 29-ամյա կիսապաշտպանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Պավարի հնարավոր տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը միլանցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Անցյալ մրցաշրջանում Բենժամինը Սերիա Ա-ում անցկացրել է 23 խաղ։
Պաշտպանը կատարել է մեկ գոլային փոխանցում և ստացել չորս դեղին քարտ։