ՖԻՖԱ-ն քննարկում է Աշխարհի ակումբային առաջնության ձևաչափի փոփոխության հարցը

ՖԻՖԱ-ն քննարկում է Աշխարհի ակումբային առաջնության ձևաչափի փոփոխության հարցը, հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարին մեկ, իսկ 2029 թվականից սկսած՝ մասնակիցների թիվը 32-ից կհասնի 48 թիմի։

Բացի այդ, օրացույցը բեռնաթափելու համար նախատեսվում է չեղարկել ազգային հավաքականների հուլիսյան ընկերական խաղերը։