«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Բային մեկ քայլ հեռու է «Ռեալ Օվիեդո» տեղափոխվելուց։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Լա Լիգայի նորեկը համաձայնության է եկել կոտդիվուարցու հետ։ 31-ամյա կենտրոնական պաշտպանը երկուշաբթի օրը բուժզննում կանցնի։ Խաղացողը նախկինում մերժել էր սաուդյան ակումբների առաջարկները, որի հետ արդեն բանավոր համաձայնության էր եկել։
Էրիկ Բային ազատ գործակալի կարգավիճակով հանդես է եկել հուլիսին՝ «Վիլյառեալում» մեկուկես տարի անցկացնելուց հետո։ Իսպանիա տեղափոխվելուց առաջ կենտրոնական պաշտպանը խաղացել է թուրքական «Բեշիկթաշում» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Ռեալ Օվիեդոն» վերադարձել է Լա Լիգա 24 տարվա բացակայությունից հետո։ Առաջին տուրի խաղում թիմը պարտվել է «Վիլյառեալին» (0-2)։