Էդուարդ Սպերցյանը կրկնեց Հալկի ռեկորդը

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 5-1 հաշվով ջախջախեց «Սոչիին»։

Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Հայ ֆուտբոլիստը աչքի ընկավ 49-րդ րոպեին և 62-րդ րոպեին՝ տուգանային հարվածից։

Այսպիսով, այժմ Սպերցյանը ունի յոթ գոլ ուղիղ տուգանային հարվածից ՌՊԼ-ում։ Հալկն ունի նույնքան գոլ։ ՌՊԼ-ում ոչ ոք ավելի շատ գոլ չի խփել տուգանային հարվածից 2009 թվականից ի վեր։