Էդուարդ Սպերցյանը մոտ է «Սաութհեմփթոն» տեղափոխվելուն

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է «Սաութհեմփթոն» տեղափոխվելուն, հայտնում է Armenia Football-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌՊԼ-ի 5-րդ տուրում «Կրասնոդարի» և «Սոչիի» միջև խաղը (5-1) կարող էր 25-ամյա խաղացողի համար վերջինը լինել ռուսական թիմի կազմում։

Նշվում է, որ «Սաութհեմփթոնը» իր առաջարկը մեծացրել է մինչև 14 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ, և մնում է Սպերցյանի համար պայքարում ակնհայտ ֆավորիտը՝ չնայած այլ ակումբների առաջարկներին։

Երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին, նաև հաղորդվեց, որ «Կրասնոդարը» կիսապաշտպանի համար առաջարկներ է ստացել «Պորտուից» և «Լանսից»։