📷 Կրիշտիանու Ռոնալդուն, Ժոաու Ֆելիշը և Սադիո Մանեն ներկայացրել են «Ալ-Նասրի» նոր մարզաշապիկը

«Ալ Նասրը» ներկայացրեց 2025/26 մրցաշրջանի համազգեստը։
Ռիադի ակումբը ցուցադրեց Adidas-ի տնային համազգեստը, որը պատրաստված էր դեղին գույնով՝ կապույտ ներդիրներով։

Նոր համազգեստի մասին տեսանյութում նկարահանվել են Կրիշտիանու Ռոնալդուն, Ժոաու Ֆելիշը, Սադիո Մանեն և թիմի այլ խաղացողներ։

«Ժառանգություն, որը երբեք չի մարում… Ամեն տարի նոր տեսք է ստանում, բայց ակումբի խորհրդանիշը այն դարձնում է անժամանակ», – ասվում է «Ալ Նասրի» հայտարարության մեջ։

Image