«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը ամփոփել է Պրեմիեր Լիգայի առաջին տուրի «Բորնմութի» հետ հանդիպումը (4-2)։
«Էնֆիլդում» խաղի մեկնարկից առաջ հարգանքի տուրք մատուցվեց Դիոգու Ժոտայի հիշատակին։ Պորտուգալացին և նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան, մահացել են ավտովթարի հետևանքով հուլիսի 3-ին։
Մեկնարկային սուլիչից առաջ լռության րոպե հայտարարվեց, և «Լիվերպուլի» երկրպագուները մեծածավալ ներկայացում բեմադրեցին՝ տրիբունաներում տեղադրելով խաղացողների համարներն ու սկզբնատառերը՝ DJ20 և AS30։
«2-2 հաշվի ժամանակ գիտեք, թե ում էի ուզում դաշտ դուրս բերել խաղադաշտ․․․ Ես ման էի գալիս Դիոգու Ժատային, բայց այդպես էլ չգտա նրան։ Բայց երկրպագուներն ու խաղացողները նույնն արեցին, ինչ նա արել է մեզ համար անցյալում բազմիցս։
Կարծում եմ՝ գլխավոր զգացմունքը պետք է լինի այն, թե որքան տպավորիչ և հզոր էր Դիոգույին նվիրված հարգանքի տուրքը», – ասել է Սլոտը BBC-ին։