Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց Մոլդովայի ընտրանուն

Հայաստանի Մ17 հավաքականը Ավանի ակադեմիայում անցկացված ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթեց Մոլդովայի հասակակիցներին։

Հանդիպման հերոս դարձավ Անդրանիկ Երվանդյանը, որը դուբլ գրանցեց՝ աչքի ընկնելով 67-րդ և 71-րդ րոպեներին։

Կողմերը կրկին կհանդիպեն օգոստոսի 20-ին՝ ևս մեկ ընկերական խաղում։