Ռասմուս Հոյլունդը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» այլևս հույսը չի դնում հարձակվող Ռասմուս Հոյլունդի վրա, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստին հստակ հասկացրել է, որ նա պետք է լքի ակումբը։ Հարձակվողը չի ընդգրկվել «Կարմիր սատանաների» հայտացուցակում՝ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի՝ «Արսենալի» դեմ խաղի համար (0-1)։

Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 95 հանդիպում, խփել 26 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։