«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Լա Լիգայի առաջին տուրում «Մալյորկայի» նկատմամբ տարած 3-0 հաշվով հաղթանակից հետո կիսվել է նախամրցաշրջանային մարզումների որակից իր գոհունակությամբ։
«Մենք միշտ լավ ենք աշխատում միասին, և այս անգամ կարողացանք միասին մարզվել հենց սկզբից, և դա մեզ մեծ խթան տվեց։ Միջազգային խաղերի և վնասվածքների պատճառով ես երկար ժամանակ լիարժեք մարզում չեմ անցկացրել, բայց հիմա ինձ հիանալի ֆիզիկական վիճակում եմ զգում։
Ես լիովին պատրաստ եմ մրցաշրջանին՝ լի էներգիայով և մոտիվացիայով», – Պեդրիի խոսքերն է մեջբերում ysscores.com-ը։
Լա Լիգայի հաջորդ խաղը կատալոնացիները կանցկացնեն օգոստոսի 23-ին՝ «Լևանտեի» դեմ։