Մարկուս Ռեշֆորդը գրառում է կատարել «Բարսելոնայի» կազմում իր դեբյուտի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, անգլիացի Մարկուս Ռեշֆորդը գրառում է կատարել «Բլաուգրանայի» կազմում իր դեբյուտային պաշտոնական խաղի մասին:

Իսպանիայի առաջնության առաջին փուլում Ֆլիկի թիմը 3:0 հաշվով հաղթել է «Մալյորկային»:

«Լավագույն մեկնարկը: Թիմ, որը լավ է հարձակվում», – հաղորդագրություն է թողել ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում:

Երեկվա հանդիպման ժամանակ գոլերի հեղինակներ են դարձել Ռաֆինյան, Ֆերրան Տոռեսը և Լամին Յամալը: Հիշեցնենք, որ Մարկուսը «Մանչեսթեր Յունայթեդից» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ տեղափոխվել է «Բարսելոնա»:

Պայմանագրի ժամկետի ավարտից հետո կատալոնական գրանդը կարող է կազմակերպել անգլիացու ամբողջական տրանսֆերը: