Մարկուս Ռեշֆորդը խոսել է «Բարսելոնայի» կազմում պաշտոնական խաղերում իր մորամուտի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կիսվել է իր հույզերով՝ «կապտանռնագույնների» կազմում պաշտոնական խաղերում իր նորամուտից հետո, որը տեղի է ունեցել Լա Լիգայի առաջին տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղում (0-3)։ Անգլիացին խաղադաշտ է մտել 69-րդ րոպեին։

«Լավագույն սկիզբը։ Առաջ, թիմ», – գրել է Ռեշֆորդը իր սոցիալական ցանցերի էջում։

Կատալոնական ակումբը հուլիսի 23-ին հայտարարեց Ռեշֆորդի «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալության տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ ուժի մեջ է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը և ներառում է գնման հնարավորություն։