Հայտնի է դարձել, թե որքան գումար է ցանկանում վաստակել «Ռեալը» Ռոդրիգոյի վաճառքից

Բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է լքել «Ռեալ Մադրիդը» առաջիկա շաբաթներին և տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Մամուլը բրազիլացուն կապում է Պրեմիեր Լիգայի մի քանի առաջատար ակումբների, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Defensa Central-ին, «Ռեալ Մադրիդը» հույս ունի Ռոդրիգոյի տրանսֆերից վաստակել 100 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը կփորձի այդ գումարը օգտագործել երկու ֆուտբոլիստի՝ «Լիվերպուլից» պաշտպան Իբրահիմա Կոնատեի և «Քրիսթալ Փելասից» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի հետ պայմանագիր կնքելու համար։

Ռոդրիգոն «Ռեալի» կազմում անցկացրել է 270 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 68 գոլ և կատարել 51 գոլային փոխանցում։