«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին շուտով պայմանագիր կկնքի «Ատալանտայի» հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները համաձայնության են եկել Լեհաստանի հավաքականի խաղացողի տրանսֆերի պայմանների շուրջ։ «Ատալանտան» «ներաձուրիներին» կվճարի 17 միլիոն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը սկսել է «Ռոմայի» կազմում, բայց ձմռանը վարձավճարով տեղափոխվել է «Ինտեր»։
Ամռանը «ներաձուրիները» Զալևսկուն գնել են 6 միլիոն եվրոյով։ Ընդհանուր առմամբ, լեհը երկու ակումբների կազմում անցկացրել է 34 հանդիպում, խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։