Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» նախամրցաշրջանային վերջին ընկերական խաղում 2։0 հաշվով առավելության հասավ հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ։
Գոլերի հեղինակ դարձան իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն և ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը։
«Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։ 36-ամյա կիսապաշտպանը փոխարինվեց հանդիպման 61-րդ րոպեին։