«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի հաղթանակը «Մալյորկայի» նկատմամբ (3-0) Լա Լիգայի առաջին տուրում: «Բարսան» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց երկու խաղացողի թվային առավելությամբ։
«Ինձ դուր չեկավ խաղը: Իմ թիմը տվեց 50%, և դա չպետք է տեղի ունենար: Ես պետք է խոսեմ խաղացողների հետ: Մեր երկրորդ խաղակեսը վատն էր: Ես գոհ չեմ։
Մենք պետք է 100% կենտրոնացած լինենք: Եթե մենք գոլային պահեր ունենք, պետք է դրանք իրացնենք: Ես միշտ թիմին ասում եմ, որ պետք է խաղանք մինչև մրցավարը դադարեցնի խաղը: Մենք պետք է ավելի ագրեսիվ լինենք: Մենք պետք է ցույց տանք, որ ուզում ենք հաղթել, նույնիսկ եթե խաղը հեշտ է», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում «Barca Universal»-ը: