Ֆեդերիկո Կիեզան մոտ է իտալական գրանդին միանալուն

«Միլանը» ակտիվացրել է բանակցությունները «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հետ պայմանագիր կնքելու համար, հայտնում է Milan News 24-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» ցանկանում է 27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչև սեպտեմբերի 1-ը, երբ Իտալիայում փակվում է տրանսֆերային պատուհանը։ Նշվում է, որ «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, որի հետ նրանք միասին աշխատել են «Յուվենտուսում», անձամբ հետաքրքրված է իտալացու տրանսֆերով։

Կիեզան «Լիվերպուլում» հանդես է գալիս 2024 թվականի ամռանից։ 2024/25 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։