Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Ֆիորենտինայի» 34-ամյա դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ՝ նրա հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիները տեղեկացել են, որ իսպանացի դարպասապահի պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս նրան լքել «մանուշակները» համեմատաբար փոքր վարձատրության դիմաց։ Ընդգծվում է, որ դե Խեան լավ տպավորություն է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վրա թիմերի ընկերական խաղի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին (1-1)։

Իսպանացին «Կարմիր սատանաների» կազմում հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին։