«Բավարիան» որոշել է պայմանագիր կնքել «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի հետ։ Մյունխենյան գրանդի գլխավոր նպատակը «Շտուտգարտի» Նիկ Վոլտեմադեն էր, սակայն տրանսֆերը չիրականացավ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Բավարիան» այժմ վճռականորեն տրամադրված է Նկունկուին պայմանագիր կնքելու հարցում։ 27-ամյա ֆրանսիացին, ինչպես բազմիցս նշվել է, ցանկանում է շարունակել կարիերան Մյունխենում և արդեն համաձայնվել է տրանսֆերին։
Ակումբների միջև համաձայնություն դեռևս չի ձեռք բերվել, սակայն բանակցությունները շարունակվում են։ Transfermarkt-ի փորձագետները Քրիստոֆեր Նկունկուի արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո։ Անգլիա տեղափոխվելուց առաջ հարձակվողը խաղացել է Գերմանիայում՝ «Լայպցիգում»։