«Չելսիի» պաշտպանը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Ռենատո Վեյգան հույս ունի վերադառնալ «Յուվենտուս»։ Պորտուգալացին թուրինյան ակումբում վարձավճարով խաղացել է այս տարվա հունվարից մինչև հունիս։

«Ազնվականները» հույսեր չեն կապում 22-ամյա խաղացողի հետ և արդեն նրան վաճառքի են հանել, բայց ապագայի վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան։

Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ Վեյգան ինքը նախընտրում է վերադառնալ «Յուվենտուս». սա նրա առաջնահերթ տարբերակն է։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք «Ծեր սինյորան» կփորձի պայմանագիր կնքել տրանսֆերային պատուհանի վերջին օրերին։

Transfermarkt պորտալում Ռենատո Վեյգայի գինը 25 միլիոն եվրո է։ Ֆուտբոլիստը «բիանկոներիների» կազմում անցկացրել է 15 խաղ՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։