«Բավարիան»` Գերմանիայի սուպերգավաթակիր

Գերմանիայի Սուպերգավաթի խաղում Մյունխենի «Բավարիան» 2-1 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»։

Հաշիվը 18-րդ րոպեին բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, իսկ 77-րդ րոպեին թիմի նորեկ Լուիս Դիասը կրկնապատկեց առավելությունը։ «Շտուտգարտին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը միայն ավելացված ժամանակում․ 90+4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջեյմի Լևելինգը։

Այս հաղթանակով «Բավարիան» իր պատմության ընթացքում 11-րդ անգամ նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը՝ մնալով մրցաշարի ռեկորդակիր