«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի աստղին

«Բարսելոնան» ցանկանում է վերադառնալ համաշխարհային ֆուտբոլում գերիշխող դիրքերին և դրա համար պատրաստվում է իրականացնել մեծ տրանսֆերային քայլ։ Կատալոնական ակումբի թիրախում է ՊՍԺ-ի երիտասարդ տաղանդ Դեսիրե Դուեն, հաղորդում է indykaila News-ը։

Աղբյուրի տեղեկությամբ՝ «Բարսան» նպատակ ունի Դուեի և Լամին Յամալի շուրջ կառուցել նոր նախագիծ, որը կսկսվի առաջիկա ամիսներին։

Անցած մրցաշրջանում 20-ամյա ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 61 խաղի, խփել 16 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը պարիжյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։

Transfermarkt-ի տվյալներով՝ Դուեի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։